Ներքին 1 տարի առաջ - 22:41 16-06-2025

Ոստիկանապետի՝ պաշտոնից ազատման իրական պատճառների թելերը տանում են դեպի կոռուպցիոն գործընթացներ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի՝ պաշտոնից ազատման իրական պատճառների թելերը տանում են դեպի կոռուպցիոն գործընթացներ, այն էլ՝ օրենքով գողին հովանավորչության։

Մասնավորապես, այս իշխանությունների հետ բավականին լավ հարաբերություններ ունեցող օրենքով գողերից մեկը՝ «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը, ցանկացել է ինչ-որ խնջույքի համար մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծել շուրջ 50 կգ խավիար եւ օգնության համար դիմել է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին։ Վերջինս նախ փորձել է «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանության տարածքային ստորաբաժանման միջոցով կարգավորել հարցը, ինչը չի հաջողվել ու դիմել է ՊԵԿ մաքսանենգության ծառայության ղեկավար Երջանիկ Հակոբյանին, որ Սողոյանի բեռն անխոչընդոտ անցնի ՀՀ։

Հետագայում այդ մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո էլ դրվել է Հովհաննիսյանին պաշտոնից ազատելու հարցը։ Այսինքն՝ տարաձայնությունը ամենևին էլ վեհ արժեքներին չի վերաբերել ու ոչ էլ Հայ Առաքելական եկեղեցուն է Հովհաննիսյանը փորձել պաշտպանել, այլ ընդամենը, Փաշինյանին շրջանցելով, փորձել է լավություն անել իշխանությունների հետ հարաբերություններ ունեցող օրենքով գողին։

«Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել է թե՛ ՆԳՆ-ին, թե՛ ՊԵԿ-ին։ Վերջինը դեռևս որևէ կերպ չի արձագանքել հարցին, իսկ ՆԳՆ-ից նշել են, որ Հովհաննիսյանի հրաժարականի վերաբերյալ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանն արդեն պարզաբանում ներկայացրել է, դրան ավելացնելու ոչինչ չունեն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին