Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 16-06-2025

Օրակարգ. Փաշինյանը լուծարում է բանակը. Հայկ Նահապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Հայկ Նահապետյանի հետ զրուցել ենք Իսրայել-Իրան հակամարտության, Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցության, այդ ազդեցությունը չեզոքացնելու ճանապարհների, Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարելիք այցի ու դրա շրջանակներում քննարկվելիք թեմաների, գումարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից «ազատվելու» սկանդալային նախագծի, Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ռազմական փորձագետի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը լուծարում է Հայաստանի բանակը։ «Բուն նպատակը բանակը լուծարելն է։ Բանակ մենք պիտի չունենանք»,- ասաց նա՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի սկանդալային նախաձեռնությանը, որով նա առաջարկում է խոշոր գումար վճարելու դիմաց բանակում 1 կամ 4 ամիս ծառայել։

Ըստ Նահապետյանի՝ այս ամենի հետևանքով Հայաստանի զինված ուժերում մի քանի տարի անց 5000 մարդ է լինելու։ «Փաշինյանն էլ, ենթադրենք եթե 2026-ին վերաարտադրվում է, ինքն ասելու է, ժողովուրդ, էս էլ դուք եք ընտրել՝ ծառայե՞լ, թե՞ չծառայել։ Ահավասիկ, 5000-անոց բանակը չի կարող դիմագրավել և կատարել մարտական խնդիրը ենթադրենք Ադրբեջանի 100 հազարանոց բանակի, եթե քանի որ չի կարող, ուրեմն մենք պիտի զիջենք, երկու տարբերակ. կա՛մ կռվով, արյունով, զոհերով, կա՛մ խաղաղ։ Հիմա քանի որ մեր բանակը թվաքանակը չունի, մենք խաղաղ ձևով զիջում ենք։ Այսինքն սա բանակի լուծարմանն ուղղված կոնրետ քայլ է»,- շեշտեց նա՝ պնդելով, որ Փաշինյանը ցանկանում է բանակի լուծարումը ժողովրդի ձեռքով անել, հետագայում էլ կորուստների մեղքը ժողովրդի վրա բարդել։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ Նիկոլ Փաշինյանը միջանցք կտրամադրի, որով փախստականները կլցվեն Հայաստան։ Ըստ նրա՝ խոսքն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին է։

Մանրամասները՝ տեսանյութում.
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան
21:43 Երեկվա կարկուտից հետո Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի գյուղեր դեռևս հոսանքազրկված են մնում