Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:55 16-06-2025

Ոստիկանների մանկական կոմպլեքսները ցուցադրվում են լրագրողների վրա

Այսօր՝ հունիսի 16-ին, Աշտարակի խճուղում ոստիկանության աշխատողի և լրագրողի միջև միջադեպ է տեղի ունեցել՝ ոստիկանը հարվածել է լրագրողին։ Միադեպից հետո ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը իր էջում գրառում է կատարել, տեղեկացնեկով, որ ոստիկանն ազատվել է աշխատանքից։ Արդյո՞ք այս իրավիճակում միայն աշխատանքից ազատելը բավարար է, որևէ այլ պատասխանատվության չպե՞տք է ենթարկվի նա։

Oragir.News-ն այս թեմայի վերաբերյալ զրուցեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ։

Նա հիշեցրեց, որ երկու տարի առաջ՝ սեպտեմբերի 14-ին, Դեմիրճյան փողոցում Հայկազ Ջոմարդյանը և նրա համախոհները բռնության են ենթարկել իրեն, բռնի ուժով նստեցրել են մեքենա՝ բերանքսիվայր, իսկ Արաբկիր բուժկենտրոնում թույլ չեն տվել օգտվել փաստաբանի ծառայությունից։

«Չնայած այս ամենին, մինչ օրս ես հանրային լայն քննարկումից զերծ եմ մնացել։ Բայց պետք է ընդգծել՝ անպատիժ մնացած չարագործությունը ժամանակի ընթացքում միայն խորանում է և հետագայում հարվածում բոլորիս։ Եթե այն ժամանակ լրագրողական համայնքը, որն այս ամենի ականատեսն էր, միայն դատապարտելու փոխարեն համախմբվեր և պահանջեր պատասխանատվություն, այսօր իրավիճակն այլ կլիներ։ Սակայն գերակշռեց լռությունը։ Արդյունքում նույն անձինք բռնության ենթարկեցին նաև որդեկորույս մայրերին ու 44-օրյա պատերազմի զոհվածների ծնողներին»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ երբ որդեկորույս մայրերին քարշ էին տալիս Եռաբլուրում, ոչ ոք չընդվզեց։ Իրավապաշտպանը կարծիք հայտնեց, թե որտեղ դրամաշնորհային ծրագիր չկա, ընդվզող էլ չկա։

«Այս ամենն իրականում՝ մանկական կոմպլեքսներ ունեցող տղամարդկանց վարք է։ Իրական տղամարդը երբեք կնոջ վրա ձեռք չի բարձրացնում։ Թող գնային թուրքերի դեմ պայքարեին, ոչ թե իրենց երկրում խաղաղ քաղաքացիներին ծեծեին»,- հավելեց Մարինա Պողոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունիսի 16-ին, Քասախում ոստիկանների և ցուցարարների միջև հրմշտոց է սկսվել։ Կարմիրբերետավորներից մեկը հունից դուրս է եկել, ոստիկանին անվայել պահվածքով գոռգոռացել քաղաքացիների վրա, այնուհետև հարվածել 24news-ի լրագրողին, որը նրան հանդարտվելու կոչ էր անում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը