Խոսք Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:40 16-06-2025

Խաղաղությունը կամ պատերազմը կախված են ոչ թե Փաշինյանից, այլ Իրանից․ քաղտեխնոլոգ

Տարածաշրջանի լարվածության ֆոնին Փաշինյանը Չեխիայում հայտարարել է, որ պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու։

Oragir.News-ը կապ է հաստատել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ, հասկանալու համար, երբ պատերազմի ռիսկն օր օրի աճում է, Փաշինյանն այս հայտարարությամբ ինչի՞ է փորձում հասնել։

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ խաղաղությունը կամ պատերազմը կախված չէ Փաշինյանից, այլ Իրանի Իսլամական Հանրապետությունից։

«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքերը գտնվում են Հայաստանի սահմանին հարակից, մի փոքր ներքև կանգնած, բավականին մեծ զինուժ է։ Բնականաբար, այդ զինված ներկայությունը թույլ չի տալիս Ադրբեջանին ռազմական գործողություն իրականացնել, որը, հավանաբար, վարչապետը փորձում է որպես իր ճիշտ քաղաքականության տեղը ներկայացնել»,- ասաց Արմեն Բադալյանը։

Նա ընդգծեց, որ քանի դեռ Իրանի Իսլամական Հանրապետությունը հզոր է, նա թույլ չի տա, որ Սյունիքն օկուպացվի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Պատերազմ սկսելու մեջ ՀՀ իշխանությունը կամ Հայաստանի գոյություն չունեցող զինված ուժերը դերակատարություն չունեն, միակ արգելակողը Իրանի Իսլամական Հանրապետության գործոնն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»