Ուղիղ եթեր
Ավելին 11 ամիս առաջ - 15:52 16-06-2025

10-ամյա տղան այրել է Volvo՝ հետաքրքրասիրությունից դրդված

Մուրմանսկի մարզի Նիկել գյուղում 10-ամյա տղան ամբողջությամբ այրել է կայանված Volvo մակնիշի մեքենա։ Տղան զբոսնելիս է եղել ընկերուհու հետ, երբ նկատել է բաց մեքենան՝ դյուրավառ հեղուկով բալոնով։

Ըստ նախնական տվյալների՝ տղան հեղուկը լցրել է մեքենայի մեջ և վառել՝ պարզապես իմանալու համար՝ ինչպես է մեքենան այրվում։ Սկզբում նա փորձել է մարել կրակը, բայց հետո փախել է։ Մեքենան ամբողջությամբ ոչնչացել է։