Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:55 16-06-2025

Ֆրանսիական ինստիտուտ՝ Թատերականի ուսանողների հաշվին․ ինչ է կատարվում շենքի ներսում 

2024 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կենտրոնական մասնաշենքի առաջին հարկի շուրջ 550 քմ տարածքը տրամադրվեց Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտին՝ 10 տարի ժամկետով։

Oragir.News-ը ֆիքսեց, որ այս պահին ԵԹԿՊԻ առաջին հարկում ընթանում են ակտիվ շինարարական և վերանորոգման աշխատանքներ։

Տարածքում փոշու, աղմուկի ու մշտական անցուդարձի պատճառով խաթարվել է ուսումնական բնականոն ընթացքը։ Գրադարանը, որը գտնվում էր նույն հարկում, ստիպված տեղափոխվել է երրորդ հարկ։ Հարկ է նշել, որ անհարմարությունների և կրթական միջավայրի խաթարման պայմաններում ոչ մի զիջում չի արվել ուսման վարձավճարների առումով։ Ավելին՝ ԵԹԿՊԻ ռեկտոր Սառա Նալբանդյանն ակտիվ աջակցում է այս նախաձեռնությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ