Ներքին 1 տարի առաջ - 14:40 16-06-2025

Այգիներ, տանիքներ, մեքենաներ․ Նոյեմբերյանում հաշվում են ավերիչ կարկուտի վնասները

«Մեզ մոտ հորդառատ անձրևներ հիմնականում եղել էին անցյալ տարվա մայիսին։ Այդ ժամանակ Դեբեդի հարակից գյուղերը հեղեղվեցին, և հատկապես հին գյուղերն էին ամենաշատը տուժել։ Իսկ այս տարի՝ թեև հեղեղն այդքան մեծ չէր, բայց աննախադեպ կարկուտ եղավ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի համայնքապետարանի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ մայիսի 14-ին ամենաուժեղ կարկուտը գրանցվել է Բերդավան գյուղում, իսկ մայիսի 15-ին՝ Արճիսում, Նոյեմբերյանում և Կողբում։



«Այս պահին կոնկրետ թվեր դեռ չունենք, բայց հենց առաջին օրվանից համայնքի վարչական ղեկավարն ու համայնքապետարանի ներկայացուցիչները մարզպետի տեղակալի ուղեկցությամբ այցելել են տուժած տարածքներ, և սկսվել է վնասների արձանագրումը»,- նշեց նա։

Ներկայացուցչի փոխանցմամբ՝ հիմնական վնասը կրել է գյուղատնտեսությունը։

«Վնասվել են ցանքատարածությունները, այգիները, մշակաբույսերը։ Շատ բույսերի միայն ցողուններն են մնացել, բերքն ամբողջությամբ ոչնչացել է։ Խաղողի վազերը, ծառերի կիսահասունացած պտուղները թափվել են։ Բարեբախտաբար, քամի չի եղել, տանիքներ չեն պոկվել, ծառերն արմատախիլ չեն եղել։ Բայց կարկուտը խոշոր էր՝ վնասել է նաև դրսում կանգնած մեքենաների մետաղական մակերեսը»,- հավելեց նա։



Այս պահին շարունակվում է վնասների փաստագրումը։ Բնակիչները ներկայացնում են համապատասխան դիմումներ։ Հանձնաժողովը, որը ձևավորվել է դեռևս նախորդ տարվա աղետից հետո, այս պահին ակտիվ գործում է։



«Քանի որ անցյալ տարի նման իրավիճակ արդեն ունեցել ենք, մեզ մոտ կա ձևավորված հանձնաժողով՝ վարչական ղեկավարներից, ավագանու անդամներից, քաղաքաշինության և գյուղատնտեսության մասնագետներից կազմված։ Իրավական գործընթացներն իրականացնում ենք կառավարության որոշումների հիման վրա», – ասաց համայնքապետարանի աշխատակիցը։

Նրա խոսքով՝ մոտակա օրերին վնասների արձանագրումը կավարտվի վերջնական։


Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ