Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:15 16-06-2025

Թղթային ուղետոմսերը վերացնելով՝ մարդկանց ստիպելու են փաթեթներ գնել․ Մանուկ Սուքիասյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ հնարավոր է՝ օգոստոսի 1-ից սկսած տրանսպորտի ուղետոմսի թղթային տարբերակը՝ QR-ները, վերացնեն։ Նա ընդգծել է․ որ ուղեվարձի թերհավաքագրման խնդիրներից մեկը դա է։

Այս կապակցությամբ Oragir.News-ը մեկնաբանություն է խնդրել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանից, ըստ որի՝ նպատակը հետապնդումն է, հարկադրելը, որ մարդիկ փաթեթները գնեն, միանգամից մեծ գումար մուտք լինի քաղաքային բյուջե որպես հասույթ, անկախ այն բանից՝ կօգտվե՞ն, թե՞ չեն օգտվի․

«Նախորդ նիստի ժամանակ ինքն էլ բարձրաձայնել էր, որ տրանսպորտային համակարգի հավաքագրումները շատ խոցելի չափով են իրականացվում։ Այս ամենը դրա հետևանքն է, քաղաքացու հանդեպ հոգեբանական, իրավական և քաղաքական բիրտ ուժ կիրառելու դրսևորում է»,- ասաց Մանուկ Սուքիասյանը, ապա հավելեց,- «Ասում են՝ վա՜յ, ընդդիմության կոչից ելնելով, մարդիկ մեծ թվով բոյկոտում են։ … Բայց կա մեկ խնդիր։ Ճանաչում եմ մեծ թվով մարդկանց, որոնք չեն մասնակցում բոյկոտին, բայց նրանց բանկային քարտը նորմալ չի ընթերցում վալիդատորը, և այդ մարդիկ դառնում են ակամա բոյկոտողներ»։

Մանրամասները տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»