Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:30 16-06-2025

Իրանից ռադիացիայի ռիսկը մեծ է․ ՀՀ-ն պատրաստ չէ դրան

Արդեն չորս օր անընդմեջ շարունակվում է Իրանի և Իսրայելի միջև պատերազմը, իսկ լարվածության սրացումը կարող է ստեղծել նաև ռադիացիոն ռիսկեր Հայաստանի համար։ Որքանո՞վ է մեր երկիրը պատրաստ նման զարգացումներին, և իրականացվո՞ւմ է վերահսկողություն ռադիացիոն վտանգներից խուսափելու համար։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց բնապահպան Սիլվա Ադամյանի հետ։

«Յուրաքանչյուր պատերազմ իր հետ բերում է բազմաթիվ ռիսկեր։ Այս պահին, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում ռադիացիոն ֆոնը նորմալ է։ Սակայն պետք է հաշվի առնել, որ իրավիճակը շատ անկանխատեսելի է։ Բացի Իսրայելից, կան նաև այլ պետություններ, որոնք կարող են ներգրավվել հակամարտության մեջ, ինչը կարող է բերել լայնամասշտաբ հետևանքների»,- նշեց տիկին Ադամյանը։

Բնապահպանն ընդգծեց, որ վտանգները միայն ատոմային զենքի օգտագործման դեպքում չեն առաջանում։ Կարող են կիրառվել նաև այլ զինատեսակներ, որոնք կազդեն մթնոլորտի և կլիմայական գործընթացների վրա։ Այդ թվում՝ հնարավոր են թունավոր անձրևներ, ծանր մետաղների կուտակումներ և օդի ու հողի աղտոտում

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է ռադացիոն ռիսկերի, նա ընդգծեց․ «Պետք է ցավով նշեմ՝ Հայաստանը գրեթե անպատրաստ է նման իրավիճակների համար։ Որոշ միջոցառումներ, իհարկե, իրականացվում են, բայց պետական մակարդակով համակարգված մոտեցում չկա։ Այսօր հիմնականում առանձին գիտնականներ, փորձագետներ հրապարակում են տեղեկատվություն, թե ինչ անել ռադիացիոն ֆոնի բարձրացման դեպքում։ Սակայն պետական կառույցների կողմից հստակ քայլեր դեռ չենք տեսել։ Մեծ հարցական է մնում՝ որքանո՞վ ենք պատրաստ։ Պետք է լուրջ ուշադրություն դարձնել ապաստարանների պատրաստության խնդրին»։

Սիլվա Ադամյանը նշեց նաև, որ չնայած՝ իշխանությունները գուցե խուսափում են բնակչությանը սարսափելի տեղեկատվություն հաղորդելուց, ճիշտ կլինի, որ հանրությունը պարբերաբար տեղեկացվի հնարավոր վտանգների մասին և իմանա՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկի ռադիացիոն ֆոնի բարձրացման պարագայում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ