Ներքին 1 տարի առաջ - 11:39 16-06-2025

Արարատում 15-ամյա տղաների վիճաբանությանը միջամտել են նրանց հայրերն ու եղբայրը․ կա դանակահարված քաղաքացի. shamshyan.com

Հունիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հարությունյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում ստացված տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, ավտոմեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Թ․ Թ․-ի, 15-ամյա Լ․ Մ․-ի և 15-ամյա Ք․ Խ․-ի միջև, այնուհետև վիճաբանությանը միջամտել են Ք․ Խ․-ի եղբայր, Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Կարեն Խ․-ն, նրանց հայրը՝ Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Ռազմիկ Խ․-ն և Թ․Թ․-ի հայրը՝ Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Խաչիկ Թ․-ն, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։

Վվիճաբանության ժամանակ Կարեն Խ․-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Խաչիկ Թ․-ի ձախ ուսի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցներին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը