Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 35-ամյա Կառլեն Շ․-ի վարած «Mercedes Viano» մակնիշի և 33-ամյա Հարություն Գ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ։
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց մեջ կա նաև անչափահաս, տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: