Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 15:43 14-06-2025

Այսօրվանից գործարկվել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքը

Այսօրվանից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։

Գնացքն առաջիկա ամիսներին կշարունակի գործել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը։ Երևանից մեկնումը նախատեսվում է օրումեջ։ Ամառային սեզոնի ընթացքում դադարեցվել է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով երթևեկությունը, իսկ Թբիլիսի կարելի է հասնել Բաթումիի գնացքով։ Նախորդ տարվա համեմատ՝ գների մեջ էական փոփոխություններ չեն կատարվել։ Լրացուցիչ տեղեկություններ և տոմսերի գները հասանելի են ընկերության պաշտոնական կայքում՝ www.railway.am։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ից գործարկվել է նաև սեզոնային մերձքաղաքային էլեկտրագնացք՝ Երևան-Սևան-Շորժա-Երևան երթուղով, որը գործում է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։

Ավելի վաղ Սևանի բնակիչները Օragir.News-ին հայտնել էին, որ մի քանի օր է, ինչ Երևան-Սևան երթուղայինները դադարել են աշխատել։ Նրանց խոսքով՝ երթուղայինների աշխատանքը խաթարված է․ երբեմն մարդիկ ժամերով կանգառում են սպասում, իսկ երբեմն էլ ստիպված են լինում մի քանի հոգով տաքսի պատվիրել՝ նկատելի ֆինանսական բեռ կրելով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից