Ուղիղ եթեր
Արտաքին 11 ամիս առաջ - 22:20 13-06-2025

Իրանը նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելի կողմից միջուկային օբյեկտների վրա հարձակումների կապակցությամբ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին՝ կոչ անելով դատապարտել Իսրայելի հարվածները Իրանի միջուկային օբյեկտների վրա։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Foxnews»-ը, այս մասին փոխանցում է Իրանի ԱԳՆ-ն։

Արաղչին ընդգծել է Իրանի վճռականությունը՝ հատուկ միջոցներ ձեռնարկելու միջուկային սարքավորումների և նյութերի պաշտպանության ուղղությամբ, հավելելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական պատասխան է տալու ագրեսիայի ակտին։

Նախարարը նաև դիմել է գլխավոր տնօրենին՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու համար՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան