Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 16:30 13-06-2025

Մի օր ավել ապրենք, մի օր պակաս, բան չի փոխվի. հարցում

Ուրբաթ 13-ը բազմաթիվ երկրներում համարվում է անհաջողության և բացասական իրադարձությունների օր, 13 թիվը տարբեր մշակույթներում համարվում է անհաջողակ թիվ։ Շատ երկրների քաղաքացիներ այս օրը խուսափում են կարևոր որոշումներ ընդունելուց, բայց հայկական մշակույթում ուրբաթ 13-ը առանձնապես մեծ նշանակություն չունի։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղել՝ արդյո՞ք վախենում են ուրբաթ 13-ից, և ինչպե՞ս են վերաբերվում այս օրվան։

«Ոչ, չենք վախենում, վախենալու ի՞նչ կա, լինելու բանը լինում է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ կյանքը լի է բացասական իրադարձություններով, և արդեն իսկ վախենալու բան չկա։ «Մի օր ավել կապրենք, մի օր պակաս, բան չի փոխվի»,- ասաց նա։

Իսկ երիտասարդների խոսքով՝ իրենք վախենալու բան չունեն, իրենցից պետք է վախենան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ