Ուղիղ եթեր
Ավելին 11 ամիս առաջ - 11:42 13-06-2025

Թրամփը սկսում է 5 միլիոն դոլար արժողությամբ ԱՄՆ «ոսկե քարտի» գրանցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր նախաձեռնության մասին՝ «ոսկե քարտի» գրանցում, որի արժեքը կազմում է 5 միլիոն դոլար։ Նա հրապարակել է հատուկ կայք, որտեղ օտարերկրացիները կարող են նշել իրենց անունը, երկիրը և էլեկտրոնային հասցեն՝ հերթագրվելով բացառիկ հնարավորության համար։

«Հազարավոր մարդիկ զանգահարում են՝ հարցնելով, թե ինչպես կարելի է գեղեցիկ ճանապարհով հասնել աշխարհի լավագույն երկրին ու շուկային։ Այն կոչվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ»,- նշել է Թրամփը։

Նախաձեռնության մանրամասները դեռ չեն բացահայտվում, սակայն այն արդեն հետաքրքրություն է առաջացրել բիզնես միջավայրում։