Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 12:00 13-06-2025

Փաշինյանի տղան մտածում է, որ մի ընտանիքի անդամ են, հայտարարագիր պետք չէ․ հարցում

Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները յուրաքանչյուր տարվա մայիս ամսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում նախորդող տարվա իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ ներկայացնելով իրենց ունեցվածքը, դրամական միջոցներն ու ծախսերը։

Oragir.News-ն ուսումնասիրել է Փաշինյանների ընտանիքի անդամների հայտարարագրերը, և պարզել, որ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի չափահաս որդին՝ Աշոտ Փաշինյանը հայտարարագիր չի ներկայացրել։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի որդին հայտարարագիր չի ներկայացրել»։

Հարցվածներից մեկի կարծիքով՝ նրանց ողջ ներկայացրածը կեղծ է։

«Երևի մտածում է, որ մի ընտանիքի անդամ են, անհրաժեշտ չէ ներկայացնել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

«Չի ներկայացնում, որովհետև Փաշինյանի տղան է։ Նա հիմա երես առած նարկոշ է»,-ասաց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ