Վեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել կազմելու են խմբեր, դատախազը միջնորդությամբ կգա ԱԺ․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունները պատրաստվում են նստաշրջանի վերջին նիստին, որի օրակարգը շատ խիտ է լինելու: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է ԱԺ ամբիոնից ներկայացնի 2024 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը, որն առաջինը կներկայացնի Նիկոլ Փաշինյանը, ապա՝ Կառավարության մյուս անդամները. այնուհետեւ վարչապետը պետք է խոսի եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ Փաշինյանը պատրաստվում է Կաթողիկոսի զավակ ունենալու հարցը բարձրաձայնել նաեւ ԱԺ ամբիոնից: Այս ամենից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պետք է ներկայացնի իր միջնորդությունը՝ երկու ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վեհափառին գահընկեց անելու շուրջ իշխանությունում, պարզվում է, քննարկումներ են եղել: Տարբերակներից մեկը կաթողիկոսարանը շրջապատելն է եղել, սակայն հանրային տրամադրությունները ստիպել են, որ իշխանությունը «զադնի դնի»․ հասկացել են, որ տանուլ կտան, քանի որ եկեղեցուն պաշտպանողները տասնյակ անգամներով կգերազանցեն արշավողներին։ Որոշ հարցումներից եւ զոնդաժից հետո որոշել են Փաշինյանի ասած ՔԱՄ-ը` համակարգող խումբը ձեւավորել, որը կզբաղվի եկեղեցու հարցերով։ Խմբի առաջին 10 անդամներին ընտրելու է Նիկոլ Փաշինյանը: Հետո այդ 10-ն իրենց հերթին պետք է խմբեր ձեւավորեն եւ լոկալ ակցիաներ անեն եկեղեցու դեմ։ Եվ շարունակելու են մարդկանց նյարդայնացնող ստատուսային պատերազմը` հույս ունենալով, որ հանրությանն այնքան «կգժվացնեն», որ կհաջողվի կաթողիկոսին «մերժել», նրա նյարդերը` Սերժ Սարգսյանի օրինակով, տեղի կտան, եւ նա դիմում կգրի` կգնա:

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

19:52 Ոտաբոբիկ՝ մզկիթում. Փաշինյանը հետևում է մահմեդական սովորույթներին
22:25 Բոլորս կարող ենք խմել «Թուրանի ջուրը». Փաշինյանը խոստանում է չխոչընդոտել «Թուրանի ճանապարհին»
22:00 Բնակարաններ, մեքենա, 39 մլն կանխիկ, 64 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ ունեցվածքը
16:15 Նիկոլը գնացել է հերանց տուն ուղղորդումներ ստանալու. Ռուբեն Մխիթարյան
09:10 Ոտաբոբիկ նվաստացում. կա թաքնված պլան, նորից «կգցեն»
17:20 Զեյնալյանն անսկզբունք «շուրուպ» է, ով իր IQ-ով բացարձակ չի տարբերվում ախուրյանցի Անոյից
17:27 Որևէ ճնշում չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից. Սամվել Կարապետյանի կնոջ հայտարարությունը
16:45 Մինչև ծընկներուս ցխումը կորչեինք, հմի զոռի ասֆալտ կտենանք. աքորեցի
22:08 ՀՀ գործող իշխանությունը Արցախն ու Արցախի ժողովրդին վերաբերվում է որպես բեռ ու խոչընդոտ. Բեգլարյան
15:39 Պարզվում է՝ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը սեփական կամքով է ազատվել ծառայությունից