Ներքին 1 տարի առաջ - 11:15 13-06-2025

Չինքնահաստատված ոչնչություն․ Աննա Հակոբյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Նիկոլ Փաշինյանի կինը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կրթվելը նորաձեւ է» շարժման ամենակարեւոր նպատակներից մեկը գիտե՞ք` որն է։
«Կրթվելը նորաձեւ է» շարժման ամենակարեւոր նպատակներից մեկը մեր միջավայրը փոխելն է` գլխիվայր փոխելը։

Այնպես փոխելը, որ երբ դու հզոր մտավորական ես` հզոր մտքի տեր, հասկանում ես բաներ, որոնք միայն քեզ են հասանելի, եւ կարող ես պետությանդ եւ ժողովրդիդ աննկարագրելի մեծ ծառայություն մատուցել, հանկարծ մի երկու չինքնահաստատված թափթփուկի հայհոյանքի պատճառով չխեղճանաս։ Չխեղճանաս ու չսկսես արդարանալ մի բանի համար, որի համար արդարանալը ուղղակի անհեթեթ է։

Մեր միջավայրը փոխելն է այնպես, որ մեզանում չիշխի «մեծացած» պատանիների այն տեսակը, որ հասունացման տարիքում, լինելով անդաստիարակ, անկիրթ, սեփական ոչնչություն լինելու հանգամանքը գիտակցելու համար կատարյալ անպիտան, ծաղրում են դպրոցում լավ սովորող եւ «ջութակի գնացող» տղաներին։

Այս տեսակը պարտադիր չէ, որ անպայման անուս լինի, օրինակ` 4-րդ դասարանի կրթությամբ։ Դու կարող ես գիտությունների դոկտոր լինել, նույնիսկ մի քանի մեռած լեզու իմանալ, բայց այնքան չինքնահաստատված ոչնչություն մնալ, որ կյանքի մայրամուտին, երբ պետք է որ հասած լինեիր իմաստնության գագաթնակետին, քո ամենաուժեղ կողմը շարունակի մնալ մարդկանց ծաղրելն ու վիրավորելը։

Հետո ասում են` վարչապետի տիկինը մեզ վիրավորում է՝ օ՜յ, ինչպիսի՜ բարքեր։

Դուք ձեզ կողքից տեսնո՞ւմ եք։ Դուք ձեզ կողքից լսո՞ւմ եք: Դուք ուժեղ եք, բան չունեմ ասելու, շատ ուժեղ եք։ Բայց ուժեղ եք ճիշտ նույնքան, որքան ջութակի գնացող տղային ծաղրող անդաստիարակ պատանյակները, որոնց ողջ ուժը կայծակնային արագությամբ անէանում է նույն այն պահին, երբ իրենցից էլ ավելի անդաստիարակը բռնում է ականջից եւ քարշ տալով ցույց տալիս իր տեղը։

Այո, դուք դեռ իշխում եք մեր միջավայրում, եւ բոլոր լավ սովորող եւ ջութակ նվագող տղաները վախենում են ձեզնից։ Եւ դուք այդ տեսակով գտել եք իրար. ձեզնից ավելի անդաստիարակ ոչնչություն չունենք, որ ձեզ ձեր տեղը ցույց տա։ Համախմբվել եք. լավ եք արել։

Մենք էլ ենք համախմբվում։ «Կրթվելը նորաձեւ է» շարժումը հենց ձեր դեմ է։ Գիտեմ, որ հասկացել եք։ Տեսնում եմ, որ կատաղի պաշտպանվում եք՝ ձեր ամենաուժեղ զենքը մեր դեմ հանելով։ Իսկ ձեր ամենաուժեղ զենքը ծաղրել-հայհոյել-վիրավորելն է։ Ամենաանպատիվ, ամենաճղճիմ, ամենատգետ զենքը։
Բայց թո՛ղ լինի այդպես։ Կտեսնենք` ի վերջո մեզանում ով իշխող կդառնա` լավ սովորող, ջութակ նվագող, կիրթ, ազնիվ, արդար տղա՞ն, թե՞ նրան ծաղրող եւ վիրավորող «ուժեղ տղեն», իրականում՝ թուլամորթ ոչնչությունը»։

Նշենք, որ գրառմամբ Աննա Հակոբյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին