Օրեր առաջ կայացել է Արցախ Միության անդամների ժողովը, որի ընթացքում, ի թիվս այլ որոշումների, նաև ընտրել ենք 11 անդամից բաղկացած Գործադիր խորհուրդ:
Այդ մասին հայտնում է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Վստահ եմ, որ այս սրտացավ ու փորձառու թիմը կարճ ժամկետում կապահովի Արցախ Միության գործունեության արդյունավետության նշանակալի աճ՝ Արցախի ժողովրդին ծառայելու մեր միասնական նպատակների համար:
Ահա Գործադիր խորհրդի կազմը՝
Արտակ Բեգլարյան – Արցախ Միության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար ու Մարդու իրավունքների նախկին պաշտպան.
Արմեն Մանգասարյան – Արցախի Հանրապետության սոցիալական ու միգրացիայի հարցերի նախկին նախարար և բնակարանային հարցերի կոմիտեի նախկին նախագահ.
Արմինե Ալեքսանյան – Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ.
Գեղամ Ստեփանյան – Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան.
Գրիգորի Գաբրիելյանց – Արցախի Հանրապետության նախկին պետական խորհրդական, ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ.
Թևան Պողոսյան – Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր.
Լարիսա Ալավերդյան – «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան ու Ազգային ժողովի նախկին պատգամավոր.
Հովհաննես Գևորգյան – Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ.
Միրա Անտոնյան – Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ.
Ջիվան Ավետիսյան – կինոռեժիսոր, «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի և «ԼայֆԹրի Փիքչըրզ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն.
Վարուժան Գեղամյան – թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ:
Շուտով կձևավորենք նաև աշխատանքային խմբերը, որպեսզի կարողանանք ներառական ու հետևողական աշխատանքով տարբեր ուղղություններով առաջ մղել Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը»,- հայտնում է նա: