Ուղիղ եթեր
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ նոր մանրամասներ
copy image url

Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ նոր մանրամասներ

Ներքին 1 օր առաջ - 10:34 12-06-2025
ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են․

«Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության:

Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար»։