Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:30 11-06-2025

Քարկոփում սպասում են խոստացված ասֆալտին

Մայիսյան ջրհեղեղից Քարկոփում մոտ 50 բնակարան էր հեղեղվել: Ջրհեղից տուժած բնակավայրում բնակարանաշինությանը զուգահեռ ակտիվ շինարարություն իրականացվեց նաեւ շենքերի բակերում: Ջրհեղեղից հետո ամբողջությամբ խցանված էր կոյուղատար համակարգը, որը հիմնովին փոխվեց: Կոյուղատար համակարգը, որն առանց այդ էլ վատ էր գործում, ջրհեղեղից հետո ամբողջությամբ խցանվել էր ավազի ու գետի բերվածքի պատճառով:

Աշխատանքները վաղուց ավարտվել են, բակերում տեղադրվել է խճի շերտ, բնակիչներին խոստացել են, որ առաջիկայում ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն: Բնակիչների խոսքով, հատկապես մանկահասակ երեխաները խճի վրայով քայլել չեն կարողանում, բացի այդ մեքենաների շարժից փոշի է բարձանում, տուժում են հատկապես առաջին հարկի բնակարանները:

Չնայած ջրհեղեղի հետեւանքների վերացման աշխատանքներից ընդհանուր առմամբ բնակիչները գոհ են, բայց սպասում են բնակավայրի փողոցների ասֆալտապատման՝ իշխանությունների խոստմանը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ