Ուղիղ եթեր
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 20:39 10-06-2025

Սա ոտնձգություն է մեր ինքնության, մեր հոգևոր հենքի դեմ. Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Եկեղեցին նիկոլիզմից պաշտպանելու կարիք չունի։ Եկեղեցին ձեռքի գործիք չէ։ Նրա պաշտպանը ո՛չ անցողիկ իշխանությունն է, ո՛չ էլ փոփոխական մարդիկ։ Նրա Պաշտպանը, Տերը և Տիրակալը, Բարձրյալն է։

Ոչ թե Եկեղեցին է վտանգված, այլ մեր՝ Եկեղեցուն պատկանելու իրավունքն ու արժանիությունը։ Մենք ենք կանգնած դատաստանի առջև՝ ոչ թե որպես սոսկ քաղաքացիներ, այլ որպես հավատի ժառանգներ։

Արդյոք կարո՞ղ ենք ասել հենց մենք ենք Եկեղեցին։

Սա ժամանակավոր քաղաքական մրցակցություն չէ։ Սա ոտնձգություն է մեր ինքնության, մեր հոգևոր հենքի դեմ։ Եվ սա նաև ճշմարտության պահ է. ո՞վ է այսօր Աստծունը, ո՞վ՝ նեռինը…

Ձեզ գուցե հետաքրքրի