Ներքին 1 տարի առաջ - 16:55 10-06-2025

Հունիսն ուլտրամանուշակագույն ճառագայթման ամենավտանգավոր շրջանն է․ ինչպես պաշտպանվել

Հունիսին ուլտրամանուշակագույն ճառագայթման ամենաուժեղ շրջանն է, և այն կարող է վնասել առողջությանը։

Այս ժամանակահատվածում պետք է զգուշանալ արևի ուղիղ ճառագայթներից։ Իսկ թե ինչպես՝ Oragir.News-ը փորձել է պարզել, զրուցելով ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանի հետ, ըստ որի՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները առողջության վրա կարող են ունենալ տարբեր ազդեցություններ, առաջին հերթին՝ մաշկային խնդիրների տեսքով։

«Կարող են առաջացնել բշտեր, քոր, այտուցներ, ընդհուպ մինչև մաշկային քաղցկեղի որոշ տեսակներ։ Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները ազդեցություն են ունենում նաև տեսողական համակարգի վրա, և բնականաբար, խորհուրդ չի տրվում գտնվելու արևի ճառագայթների ներքո»,- ասաց նա։

Պարոն Գրիգորյանի խոսքով՝ ոչ միայն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները, այլ նաև շոգ եղանակն է ազդեցություն ունենում օրգանիզմի վրա։ Մասնավորապես, երբ արտաքին ջերմաստիճանը բարձրանում է մարմնի ջերմաստիճանից, օրգանիզմը ստիպված սկսում է հավելյալ ջանք գործադրել, ապահովելու մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ ջերմափոխանակությունը։ Այդ պատճառով որոշ օրգան-համակարգեր, սրտանոթային և շնչառական համակարգերը սկսում են առավել ինտենսիվ աշխատել։

Մասնագետը հավելեց նաև, որ վերոնշյալ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում՝ օրվա շոգ ժամերին չգտնվել արևի ճառագայթների ներքո, օրվա ընթացքում օգտագործել շատ հեղուկներ՝ ջուր, բնական հյութ, իհարկե, ոչ շաքարային, հագնել բաց գույնի հագուստ, կրել ակնոցներ և լայնեզր գլխարկ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա