2 ամիս քարոզարշավ կընթանա. Հրապարակ
copy image url

2 ամիս քարոզարշավ կընթանա. Հրապարակ

Մամուլ 18 ժամ առաջ - 08:35 10-06-2025
Հունիսի 15-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետն է: Չնայած ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին, նախնական տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին, սակայն առաջադրումներն ավարտվելու են 5 օրից: Ընտրությունները կայանալու են կուսակցության համաժողովի ընթացքում, որի ժամանակ ՔՊ նոր վարչություն կընտրեն: Գործող 16 հոգանոց վարչության կազմը 5-ով կավելանա: Նիկոլ Փաշինյանը որոշել է ընդլայնել կանանց քվոտան․ վարչության ամեն երրորդ անդամը կին է լինելու, ուստի կանանց շրջանում թեժ պայքար է սկսվել: Նաեւ դրանով է բացատրվում որոշ կին թեկնածուների արտասովոր ակտիվ հրապարակային գործունեությունը` Փաշինյանի անօրինական քայլերը պաշտպանելու եւ անընդունելի լեքսիկոնը երկրորդելու ուղղությամբ: Հուլիսի կեսերից էլ քարոզարշավն է մեկնարկելու: Ճիշտ է, տասնյակ ՔՊ-ականներ ուզում են վարչության անդամ դառնալ, սակայն վստահ են, որ Փաշինյանի ճաշակով է այն ձեւավորվելու` ընտրիչներն առաջնորդվելու են նրա նախընտրություններով: