Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը
copy image url

Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը

Ներքին 3 ժամ առաջ - 19:46 09-06-2025
Հունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է ակտիվ ներգրավված լինել կազմակերպության մանդատին համահունչ նախաձեռնությունների կյանքի կոչմանը։
Մտքեր են փոխանակվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր մարմիններում աշխատանքների շուրջ։

Անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին աջակցության ծրագրերին։
Քննարկվել են Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ համագործակցության ուղղությունները 2026 թվականի աշնանը Հայաստանում կայանալիք COP17-ի շրջանակներում՝ հաշվի առնելով տվյալ ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի զգալի փորձն ու մեխանիզմները։

Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ամրապնդման և զարգացման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Օդրի Ազուլեին փոխանցել է Բարեկամության շքանշան, որով ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր քարտուղարը պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով:

Ամենից շատ դիտված