Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:15 09-06-2025

«Mirzoyan Library»-ին փակվել է՝ առանց պարզաբանման

OragirNews-ի տեղեկություններով՝ շուրջ մեկ ամիս է, ինչ փակվել է «Mirzoyan Library» կենտրոն-գրադարանը։ Մինչ օրս որևէ պաշտոնական հաղորդագրություն կամ պարզաբանում չի հրապարակվել փակման պատճառների մասին։

Մեր թղթակիցն այցելել է կենտրոնի նախկին հասցե, սակայն այնտեղ աշխատակիցներ կամ այլ անձինք, ովքեր կարող էին մեկնաբանություն տալ իրավիճակին, չեն եղել։ Տեղում եղածներն էլ չգիտեին, թե ինչու է կենտրոնը դադարեցրել գործունեությունը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Mirzoyan Library»-ի ղեկավարության հետ, սակայն զանգերը և հաղորդագրությունները մնացել են անպատասխան։

Այժմ դեռևս անհայտ է՝ արդյոք կենտրոնը փակվել է ժամանակավո՞ր, թե՞ վերջնականորեն։ Նոր մանրամասներ ի հայտ գալու դեպքում OragirNews-ը կանդրադառնա թեմային։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է