Ներքին 1 տարի առաջ - 13:14 09-06-2025

«Avenue Arzni» հյուրատանը հնչած կրшկnցների հետևանքով բերման ենթարկվածների թվում է նաև Արզնիի համայնքապետը․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 8-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերյոժա Ավագյանի գլխավորությամբ տաք հետքերով ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով հայտնաբերել և ոստիկանության Բյուրեղավանի բաժին են տեղափոխել մի խումբ անձանց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ Ֆելիքս Միրզոևը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արզնիի համայնքապետն է, 35-ամյա Դավիթ Վանյանը, 34-ամյա Վիրաբ Վիրաբյանը, 32-ամյա Աշուր Իլյայեևը, 53-ամյա Կառլեն Սիմոնովը, 46-ամյ Արկադի Մոիսեևը, 39-ամյա Ալբերտ Սարկիսովը:

Պարզվել է նաև հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Կոլյա Միսեևն է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից ևս մի քանիսի ինքնությունը քրեական և համայնքային ոստիակններն ու քննիչները պարզել են և ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված «Avenue Arzni» հյուրատանը խնջույք է կազմակերպված եղել Արզնու համայնքապետ Ֆ. Միրզոևի կողմից:

Դեպքի վայրից ոստիկանության Բյուրեղավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել նաև «Mazda 6» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներ:

Վերջինի վրա առկա են եղել հարվածի հետքեր և աջակողմյան հայելին եղել է կոտրված:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում