Ներքին 1 տարի առաջ - 21:26 06-06-2025

Եկեղեցին իր առաքելությունն է համարում հայրենակիցներին համախմբելը՝ Արցախ վերադառնալու հեռանկարում

Հունիսի 3-ին Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և թեմական խորհրդի անդամների մասնակցությամբ կայացավ հանդիպում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի (ՇՏՀ) պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի հետ՝ ռեկտոր Նվեր Միքայելյանի գլխավորությամբ։

Ողջունելով ներկաներին՝ Սրբազան Հայրը իր խոսքը սկսեց Տերունական աղոթքով՝ ընդգծելով, որ եկեղեցին մշտապես եղել է պետականության կողքին և այսօր էլ իր առաքելությունն է համարում հայրենակիցներին համախմբելը՝ Արցախ վերադառնալու հեռանկարում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բռնագաղթից հետո Շուշիի տեխնոլոգիական և, առհասարակ, Արցախում գործած համալսարանների առկա իրավիճակի հետ կապված հիմնախնդիրները, առաջիկայում տարբեր ծրագրերի շուրջ հնարավոր համագործակցության, Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության ուղությամբ՝ ինչպես իրականացվող աշխատանքները, այնպես և նախատեսվող ծրագրերն ու մի շարք այլ հարցեր։ Երկուստեք կարևորվեցին առաջիկայում ևս նման հանդիպումների անցկացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կոչ արեց շարունակել ջանքերը՝ հանուն տունդարձի ու հայրենիքի պահպանման։ Հանդիպումն ամփոփվեց Տերունական աղոթքով և օրհնանքի խոսքով։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է