Ներքին 1 տարի առաջ - 18:40 05-06-2025

Ինչու չի կարելի գնալ The бык ռեստորան

Վերջերս Հյուսիսային պողոտայում գործող նորաբաց «The bull» ռեստորանի այցելուները դժգոհություն են հայտնել սպասարկման որակի վերաբերյալ։ Բողոքները հիմնականում վերաբերում են լեզվական շփմանը, հերթագրման համակարգի խախտումներին և ազատ սեղաններ չտրամադրելուն։

Առաջին դժգոհություններից մեկը կապված է այն հանգամանքի հետ, որ սրահի ադմինիստրատիվ անձնակազմը հաճախ շփվում է ռուսերենով։ Սա շատերի մոտ տարակուսանք է առաջացրել՝ հաշվի առնելով, որ ռեստորանը գործում է Երևանում, իսկ հիմնական հաճախորդները հայեր են։

Oragir.News-ն այս իրավիճակը պարզաբանելու համար զրուցել է ռեստորանի տնօրեն Գայանե Բակլադյանի հետ։

«Այս պահին մեր ադմինիստրատորներից մի քանիսը Մոսկվայից են եկել՝ ընդամենը 1-2 ամսով։ Նրանց ներկայության նպատակը մեր հայաստանյան թիմին աջակցելն է և սպասարկման ստանդարտները փոխանցելը։ Սրահի հիմնադիրը հայ է, և նրա նպատակն է՝ Երևանում ևս առաջարկել բարձր որակի ծառայություն։ Այժմ արդեն ունենք բավական մեծ թվով հայախոս աշխատակիցներ, և լեզվական խնդիրն անցողիկ է»,- ասաց տնօրենը։

Այն հարցին, որ հաճախորդներից շատերն ասում են՝ սրահ մտնելիս տեսնում են ազատ սեղաններ, սակայն երբ ցանկանում են նստել, աշխատակիցները պատասխանում են, որ սեղանները ամրագրված են, ինչո՞վ է պայմանավորված այս իրավիճակը, Տիկին Գայանեն պատասխանեց.

«Մեզ մոտ գործում է պարզ հերթագրման համակարգ։ Հաճախորդները նախ գրանցվում են, հետո դուրս են գալիս և սպասում դրսում։ Երբ սեղան է ազատվում, զանգահարում ենք հերթագրված այցելուներին՝ ներս հրավիրելու համար։ Բայց մինչ նրանք կգան, ներսում գտնվող մարդիկ տեսնում են դատարկ սեղանը և կարծում, թե այն ազատ է։ Դա երբեմն վրդովմունք է առաջացնում, բայց սեղանը արդեն պահված է սպասող հաճախորդի համար»։



Մեկ այլ հարց, որը հաճախ է հնչում հաճախորդներից, վերաբերում է հերթի խախտմանը։ Հաճախորդները նշում են, որ հերթի կտրոնով սպասելիս նկատում են, թե իրենցից հետո եկած մարդն ավելի ցածր համար ունի և սպասարկվում է ավելի շուտ։

«Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ տվյալ հաճախորդը նախապես էր հերթագրվել, բայց ուշացել է։ Երբ նա վերականգնում է իր հերթը, համակարգը նորից ակտիվացնում է նրան։ Այնուամենայնիվ, մենք հետևում ենք, որ հերթի կարգը և արդարությունը պահպանվեն, և եթե որևէ խախտում է եղել, պատրաստ ենք մանրամասն ուսումնասիրել դեպքը»,- հավելեց տնօրենը։

Նրա խոսքով՝ եթե ունենան բավարար ազատ սեղաններ, միայն ուրախ կլինեն սպասարկել բոլորին՝ առանց որևէ ուշացման. «Հավատացեք՝ մեզ մոտ ամեն ինչ հստակ գծված է և գործում է համակարգված»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է