Իմ առաջնային նպատակը ներդրումների ներգրավումն է իմ հայրենիքում՝ ի նպաստ մեր երկրի տնտեսության զարգացման․ Ծառուկյան
Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնադրված խոշոր ընկերությունը՝ «Աբու Դաբի Գրուպը», հետաքրքրված է Հայաստանի ներդրումային հնարավորություններով։ Այս մասին հայտնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Իմ առաջնային նպատակը ներդրումների ներգրավումն է իմ հայրենիքում՝ ի նպաստ մեր երկրի տնտեսության զարգացման և քաղաքացիների բարեկեցության»,- նշել է Ծառուկյանը։