Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:41 02-06-2025

Գնել Սարգսյանը ուղղորդված եկել էր` հետս հաշիվ մաքրելու. քահանան` երեկվա միջադեպի մասին

Երեկ նախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանն այցելել է Մարմաշեն վանական համալիր և Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Պետրոսյանից բացատրել պահանջել գրառման համար։

Հիշեցնենք, որ Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Պետրոսյանը հայտարարել էր, որ ամենայն խստությամբ հսկելու և հետևելու է «նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողների» մուտքը եկեղեցիներ։ Գնել Սարգսյանը հայհոյել և սպառնացել է քահանային։

Oragir.News-ի լրագրողը եղել է Մարմաշենի վանական համալիրում, զրուցել Տեր Փառեն քահանա Պետրոսյանի հետ։

«Գնել Սարգսյանը ուղղորդված եկել էր` հետս հաշիվ մաքրելու։ Ինձ սպառնացել է հայհոյել։ Շաբաթ օրն էլ գրել ինձ, շատ վատ ու անպարկեշտ բառերով»,-ասում է քահանան։

Մանրամասները` տեսանյութում։