Արտաքին 1 տարի առաջ - 14:56 02-06-2025

Ուկրաինայի ջախջախիչ օպերացիան. ռուսական 13 ռմբակոծիչ է ոչնչացվել

GEOINT-ի վերլուծաբան Քրիս Բիգերսը հրապարակել է Իրկուտսկի մարզում գտնվող Բելայա օդանավակայանի առաջին արբանյակային լուսանկարները՝ ուկրաինական «Վեբ» գործողությունից հետո։

Նրա խոսքով՝ լուսանկարներից մեկում երևում են երեք ոչնչացված Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչներ, մեկ վնասված Տու-95ՄՍ և մեկ ոչնչացված Տու-22Մ3։ Երկրորդում, ենթադրաբար, երևում են երեք ոչնչացված Տու-22Մ3։

Այսպիսով, տեսագրությունների և արբանյակային տվյալների համաձայն, հաստատվել է առնվազն 13 ռուսական ռազմական ինքնաթիռի վնասվելը կամ ոչնչացումը։

Ամենից շատ դիտված