Ներքին 1 տարի առաջ - 09:52 02-06-2025

Շիրակում «Opel Vectra»-ն բախվել է արգելապատնեշներին, ապա քարերին․ վարորդի մայրը մահացել է, կինը վիրավոր է. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։05-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 149 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 59-ամյա Բգրատ Իսպիրյանը իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, ապա քարերին։

Վթարի հետևանքով Շիրակի մարզի բնակիչներ 44-ամյա Սիրանուշ Նիկողոսյանը և 84-ամյա Գալյա Իսպիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 84-ամյա Գ․ Իսպիրյանը մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մահացածը վարորդի մայրն է, իսկ վիրավորը՝ կինը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա