Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:57 01-06-2025

Իրենց քրիստոնյա հորջորջող, բայց անպարկեշտ պահվածք դրսևորող ՀՀ վարչապետը տիկնոջ հետ միասին հերթական անգամ ցնցեց համայն հայությանը՝ վարկաբեկելով Եկեղեցին

ՀՀ իշխանությունը մարտահրավեր է նետել Հայ Առաքելական եկեղեցուն, քանի որ ունի խնդիր իր ազգադավ ու հայրենակործան պարտությունը քողարկելու, ինչպես նաև ազգը կործանելու հատուկ հրահանգված քարոզչություն անելու։

Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորական դասը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

«Իրենց քրիստոնյա հորջորջող, բայց պարբերաբար անպարկեշտ պահվածք դրսևորող ՀՀ վարչապետը տիկնոջ հետ միասին հերթական անգամ ցնցեց համայն հայությանը՝ վարկաբեկելով Եկեղեցին ու հայհոյելով հոգևոր առաջնորդությանը։ Երբ հոգեկան անհավասարակշիռ այս զույգը Եկեղեցին զավթելու մոլուցք է դրսևորում, հետո այն համեմատում չուլանի հետ, մնում ես ապշած, թե այսպես մինչև ուր ենք գահավիժելու, այս մղձավանջը երբ է վերջանալու»,- նշված է հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ մինչ իշխանությունները դավադրաբար հրաժարվում են Արարատից, Արցախից ու հայ ժողովրդի նվիրական սրբություններից, հայոց հայրապետը Շվեյցարիայում Եկեղեցիների Համաշախարհային Խորհրդի հարթակից (որն ունի 300 եկեղեցի և 600 միլիոն հետևորդ), բարձրաձայնում և դատապարտում է սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի հայաթափումը, Բաքվում պահվող ռազմագերիների նկատմամբ շինծու դատավարությունն ու միջազգային նորմերի աղաղակող խախտումները։

Հիշեցվում է, որ տարիներ առաջ Ամենայն հայոց կաթողիկոսը Թուրքիայում հրապարակավ խոսում է Հայոց ցեղասպանության մասին, ինչից այսօր հեշտորեն հրաժարվում են օրվա ղեկավարները։

«Հասկանալի է, թե այժմյան բոկոտն ու ապաշնորհ իշխանության վախերը որտեղից են ծնունդ առնում ու ինչ նպատակ են հետապնդում հայոց Եկեղեցու և հոգևոր իշխանության դեմ հանիրավի քարկոծումով։ Նրանք փափագում են խլել մեր հոգևոր ինքնությունը, հայրենիքն ու սրբությունները, որը դարեր ի վեր երազել են իրականացնել մեր թշնամիները։ Այլապես ինչո՞ւ պիտի երկրի արտաքին սպառնալիքը թողած, օրհասական այս պահին, Եկեղեցու դեմ ներքին խժդժություններ բորբոքեին, սրբապիղծ մտքերով հանրությանը մոլորեցնեին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հոգևոր դասը հույս ունի, որ հայ ժողովուրդը կհամախմբվի ընդդեմ ազգակործան չարիքի, քանզի քաղաքական ուժերը ժամանակավոր են, իսկ Եկեղեցին՝ հարատև։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի