Ներքին 1 տարի առաջ - 23:23 31-05-2025

Դենդիասի հետ հանդիպմանն Արամ Ա–ն ողջունել է Հունաստանի աջակցությունը Հայաստանին

Աթենքում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ։

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ պաշտպանության նախարարը հատուկ ճաշկերույթ էր կազմակերպել Արամ Ա–ի պատվին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ եւ հույն ժողովուրդներին առնչվող հարցեր, միմյանց տեղեկություններ են փոխանցել։ Ճաշկերույթի ավարտին պաշտպանության նախարարը Արամ Ա–ին հուշանվեր է հանձնել։

Մինչ ճաշկերույթը կողմերը նաեւ առանձին հանդիպում են ունեցել։ Արամ Ա–ն ողջունել է Հունաստանի աջակցությունը Հայաստանին եւ Լիբանանին, ինչպես նաեւ զինվորական աջակցությունը՝ հույս հայտնելով. որ երկու երկրների բանակներին օժանդակությունը կշարունակվի՝ հաշվի առելով նրանց առջեւ առկա մարտահրավերները։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե