Ամերիաբանկն արժանացել է FEAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին
copy image url

Ամերիաբանկն արժանացել է FEAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին

Ներքին 1 օր առաջ - 16:15 31-05-2025
Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության ամենամյա ConFEAS 2025 միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում անցկացվող Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխությանն Ամերիաբանկն արժանացել է պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին՝ Bronze Award in Fixed Income Market։ Սա առաջին անգամն է, որ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի որևէ կազմակերպություն արժանանում է Չեմպիոնների լիգայի մրցանակին։

«Մեզ համար մեծ պատիվ է ստանալ այս հեղինակավոր մրցանակը։ Այն պարտատոմսերի շուկայում տարածաշրջանի մակարդակով ակտիվության համար տրվող մրցանակ է ու նշանակալի է ոչ միայն Ամերիաբանկի, այլև Հայաստանի կապիտալի շուկայի և տնտեսության համար։ Վստահ ենք, որ այս մրցանակը նպաստելու է Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ վստահության և հետաքրքրության աճին թե՛ միջազգային, թե՛ տեղական ներդրողների կողմից»,- նշեց Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը։

Նա հավելեց, որ մրցանակը ստանալուն նպաստել է նաև բանկի MyInvest ներդրումային հարթակը, որը հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային ֆինանսական շուկաների և 20,000-ից ավելի բաժնետոմսերի ու պարտատոմսերի: Այն բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել բազմաթիվ գործարքներ այդ թվում պարտատոմսերի շուկայում, ցուցաբերել մեծ ակտիվություն և դրանով իսկ նպաստել բորսայի ակտիվության բարձրացմանը։

ConFEAS 2025 հոբելյանական 30-րդ համաժողովն անցկացվեց Երևանում մայիսի 30-ից 31-ը։ Այն հյուրընկալեց ոլորտի շուրջ 300 առաջատար մասնագետի եվրասիական երկրների ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից և միջազգային ֆինանսական հաստատություններից:

«Մեզ համար հպարտության մեծ առիթ և հիմք է, որ առաջին անգամ հայկական շուկայից Ամերիաբանկն արժանացավ այս մրցանակին։ Նշեմ, որ Ամերիաբանկը մրցում էր Աբու Դաբիի, Իրանի, Եգիպտոսի և նման այլ զարգացած կապիտալի շուկաների ընկերությունների հետ, և ստացավ մրցանակ նման մրցակցության պարագայում»,- նշեց Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։

Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության շրջանակում մասնակիցներին տրվում են մրցանակներ երկու անվանակարգում՝ բաժնետոմսերի (Stock Market) և պարտատոմսերի շուկաներում (Fixed Income Market) ակտիվության համար։ Երկրորդ անվանակարգում հաղթողների ընտրությունը կատարվում է՝ հիմք ընդունելով վերջիններիս կողմից ապահովվող գործարքների ծավալները, քանակները, բորսայում ակտիվ օրերը, կարգավորող պահանջների պահպանումը և այլն։ Վերլուծվում են թե՛ առաջնային, թե՛ երկրորդային շուկաներում իրականացված գործունեության արդյունքները:

«Այս մրցանակները բարձրացնում են ինչպես մրցանակակիր ընկերությունների, այնպես էլ ընդհանուր շուկաների ճանաչելիությունը։ Դրանք օգնում են մեզ ավելի լավ ճանաչել միմյանց՝ խթանելով համագործակցությունը և հետաքրքրությունը»,- նշեց Բուխարեստի ֆոնդային բորսայի նախագահ և Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության նախագահ Ռադու Հանգան։

ConFEAS 2025-ի մասնակիցները համաժողովի շրջանակում հնարավորություն ունեցան ուսումնասիրելու ժամանակակից կապիտալի շուկաները ձևավորող վերջին միտումները, մարտահրավերներն ու նորարարությունները:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ամենից շատ դիտված

15:39 Դուք երբեք առաջին տիկին չեք կարող լինել. բոշան փաշա չի դառնա. Հայկ Դերզյան
23:43 Իշխանական վերնախավը Սևանի թերակղզու կառավարական առանձնատանը նշում է Փաշինյանի ծնունդը
22:45 Նախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանը գնացել է Մարմաշենի վանք, հայհոյել ու քահանայից կադաստրի թուղթ ուզել
12:00 Խելք. վայ չլիներ իրա ծնունդը. մաղթանքներ` Փաշինյանի 50-ամյակին. հարցում
09:49 50-ամյա վարչապետը չմեծացավ, բայց Հունիսի 1-ին հրաշքներ լինում են
14:06 «Քո չստացված մանկությունը մեր վրա մի՛ բարդիր». ակցիա՝ կառավարական ամառանոցների մոտ
13:37 Դու կարող էիր լինել հայրենիքի նվիրյալ, բայց մանկուց քո մեջ նստած «կիսատ մարդն» ու այլոց նկատմամբ չարությունը հաղթեցին
11:10 Զինվորներին տրվում է խոզի խորոված, հաճար, սպաս ու լոբով ճաշ. շահագործվել է ևս մեկ նոր ճաշարան
09:41 Շնորհավոր, քեռի Նիկոլ. քաղաքացիների յուրօրինակ «շնորհավորանքը» Փաշինյանի ծննդյան կապակցությամբ
21:58 «Գարաժ մոլում» երեխա է ծեծի ենթարկվել