Շվեյցարիայում սառցադաշտի փլուզումից առաջացած սողանքը ամբողջությամբ կլանել է ալպյան Բլատեն գյուղը։ Գյուղի տարածքի շուրջ 90%-ը հայտնվել է սառույցի, ցեխի և ժայռերի զանգվածի տակ։
Բարեբախտաբար, բոլոր բնակիչներն ու ընտանի կենդանիները տարհանվել էին աղետից մի քանի օր առաջ։ Գյուղի 300 բնակիչները ստիպված էին լքել իրենց տները մայիսի 19-ին
Պաշտոնյաները նշում են, որ գյուղը վերականգնելն արդեն անհնար է։