Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:05 30-05-2025

Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումը հասարակական զուգարանի է վերածվել

Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչի փողոցի խաչմերուկում գտնվող գետնանցումը գտնվում է վատ վիճակում։

Oragir.News-ն այսօր, մայիսի 30-ին, շրջել է տարածքում և արձանագրել անբարեկարգ իրավիճակը։

Այն դարձել է անտեսված տարածք, որը որոշ անցորդների կողմից օգտագործվում է որպես հասարակական զուգարան։ Տարածքն անմաքուր է, անբարեկարգ և անանցանելի, ինչը խոչընդոտում է քաղաքացիների ազատ տեղաշարժը և տհաճություն պատճառում։
Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում տարածքը մաքրելու, վերանորոգելու և պատշաճ կերպով պահպանելու ուղղությամբ, ինչն առաջացնում է քաղաքացիների արդարացի դժգոհությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ