Ներքին 1 տարի առաջ - 19:35 29-05-2025

«Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

Երեկ՝ մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Էդիկ Պ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Ղ․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վրաերթի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը