Ներքին 1 տարի առաջ - 16:45 29-05-2025

«Կարմիր բլուրում» ուրարտական պատը վերականգնելը կասեցված է. աղյուսները թափված. Սուքիասյան

«Երևանի ծագման, Երևանի ծննդյան վկայականը, այդ հնավայրերն ի՞նչ վիճակում են գտնվում։ Մենք սկսել ենք շրջայցը «Կարմիր բլուր»-ից և մեր ունեցած նախնական տեղեկություններն այս պահին հաստատվում են, բացի այն, որ թանգարանը, Երևանի թանգարանը, որը ունի այս երեք վայրը՝ Կարմիր բլուր, Շենգավիթ և Էրեբունի թանգարան, ավելի քան մեկ տարի է չունի տնօրեն, Երևանի այդ այցեքարտը հանդիսացող թանգարանի հետագա ճակատագրի հետ կապված կան լրջագույն անհանգստացնող դրվագներ, մասնավորապես Ուրարտական պատը վերականգնելու նպատակ հետապնդող այս աղյուսները, որոնք արտադրվել են հենց այդ նպատակով, այս պահին բարձիթողի վիճակում են, ծրագիրը կասեցված է, հովանավորությունը եղել է ֆրանսիական կողմից, շուրջ 200 հազար եվրո դրամաշնորհի շրջանակներում, Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության ինստիտուտի կողմից, այդ ծրագիրը կասեցված է, Ուրարտական պատի վերականգնումը, ռեստավրացիան, այսպես ասենք, հարվածի տակ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի Կարմիր բլուր հնավայրում:

«Մենք ունենք տեղեկատվություն, որ տեսահսկման համակարգերն էլ թերի են աշխատում ու առհասարակ Էրեբունի թանգարանային բլոկը, մարդիկ, ովքեր կգան, կուզենան շարունակել ղեկավարել թանգարանը, այդ առումով ունենք ճգնաժամ, նրանք նեղ մասնագետներ են, ամեն մեկը չի կարող գալ այդ մրցույթին մասնակցել կամ նշանակվել: Ամո՛թ է, ի՞նչ տպավորություն պիտի ստանա տուրիստը, սա վիճակ չէ, որն ունի «Կարմիր բլուր» հնավայրը, քանի որ աղյուսները շատ անմխիթար վիճակում են, սրանք որոշ ժամանակ անց այլևս անպիտան են լինելու, ես վստահ եմ, և արդեն իսկ արված ծախսն է ջուրը ընկնելու, և առհասարակ կարմիր բլուր հնավայրի ճակատագիրն է լինելու անորոշ և որը նաև սերտորեն շաղկապված է և Շենգավթի բնավայրի հետ, և բուն Էրեբունի թանգարանի հետ, այնպես որ մենք այս խնդիրները տեղում ծանոթանալով խնդիրներին, նպատակ ունենք ամբողջական ինֆորմացիա ունենալ, տեղում համոզվել, որպեսզի ավագանու առաջիկա նիստի ժամանակ այդ հարցերը բարձրացնենք, լուծում պահանջենք»- ասաց Սուքիասյանը:

Նրա խոսքով, իրենք ունեն նաև տեղեկատվություն, որ թանգարանում էլ մշտական ցուցադրություն այս պահին չկա։ «Մենք այսօր նաև այնտեղ ենք լինելու և փորձելու ենք հասկանալ իրականությունն՝ ինչ է կատարվում»,-եզրափակեց Սուքիասյանը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից