Դերասան Վաչե Թովմասյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում տեղեկացրել է, որ իր ձայնը կլոնավորելով օգտագործել են՝ տարածելով ֆեյք լուրեր:
«Իմ ձայնը կլոնավորվել է արհեստական ինտելեկտի կողմից՝ օգտագործելով հին հարցազրույցի կադրեր: Մի՛ հավատացեք: Ներդրում մի՛ կատարեք: Սա խաբեություն է»,- գրել է դերասանը: