Բիշքեկում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը։
Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, նիստը վարում է Ղրղզստանի պաշտպանության նախարար Ռուսլան Մուկամբետովը։
Միջոցառմանը կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները, ինչպես նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
«Հանդիպման ընթացքում մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ։