Շիրակում Toyota Camry-ն գլխիվայր շրջվելով հայտնվել է ճամփեզրին․ կան վիրավորներ․ shamshyan.com
copy image url

Շիրակում Toyota Camry-ն գլխիվայր շրջվելով հայտնվել է ճամփեզրին․ կան վիրավորներ․ shamshyan.com

Ներքին 1 շաբաթ առաջ - 20:07 27-05-2025
Այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Գյումրի-Ամասիա ավտոճանապարհին՝ Թորոս գյուղի վարչական տարածքում, 31-ամյա Դավիթ Հովսեփյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ճամփեզրին։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: