Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 27-05-2025

Նիկոլը տորթի պես, «բանտիկ» կապած Հայաստանը տալիս է, վերջինն կետն էլ Սահմանադրությունն է․ հարցում

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում հայտարարել է, որ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը, ապա այդ դեպքում ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ և կհամոզի Հայաստանի ժողովրդին , որ դա պետք է երկարատև խաղաղության համար:

«Եվ Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այդ խաղաղության գործըթացը և խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն, և կփորձենք և կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունը արվի տևական և երկարատև խաղաղության հասնելու համար», - նշել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանը հանուն խաղաղության պայմանագրի պատրաստ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Ճիշտ է անո՞ւմ»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ դա սխալ քայլ է և հանրությունը դա թույլ չի տա։

«Ոչ, ինչի ա փոխում, թող համապատախանեցնեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հայրենիքը տորթի նման տալիս է ուրիշներին։

«Նիկոլ Փաշինյանը մեր հայրենիքը տորթի պես, «բանտիկն» էլ կապում, տալիս է ուրիշներին։ Ինչ կապ ունի ինքը մեր հետ, ոչ մի։ Ուղղակի մենք իրան լուրջ չվերաբերվեցինք, ասեցինք՝ գիժ ա, բայց ինքը գիժ չի։ Ինքը լավ էլ մտածված հերթով անում ա, երևի վերջին կետն էլ Սահմանադրությունն ա, կանի ու կգնա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ժողովուրդը դեմ կլինի դրան։

«Ոչ, մենք դեմ ենք քվեարկելու»,- ասաց նա։
«Ընդհանրապես հավես չունեմ ՆԻկոլ Փաշինյանի մասին խոսելու»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից