Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:22 26-05-2025

14-ամյա արցախցի պատանու մահը մանիպուլացնելն անբարոյականություն է․ Միհրդատ Մադաթյան

Երեկ՝ մայիսի 25-ին, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ 14-ամյա պատանի է ընկել ու մահացել։ Մահացած պատանին Արցախից էր, բռնի տեղահանվել էր 2023 թվականի սեպտեմբերին և բնակություն հաստատել Ջրառատում։

Oragir.News-ի աչքից չի վրիպել պատանու մահվան առնչությամբ մի օգտատիրոջ մեկնաբանությունը, ով այնքան ատելությամբ է լցված արցախցիների հանդեպ, որ նույնիսկ այս ողբերգականան դեպքը կապել է երեխայի մոր անուշադրության հետ։

Oragir.News-ը թեմայի հետ կապված մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ, ում համոզմամբ՝ արցախցիների հանդեպ ատելությունը ձևավորվել է դեռ շատ վաղուց։

«Տարիներ շարունակ մեզ այդ ատելությունը սերմանել են։ Սա նորություն չէ։ Տվյալ դեպքում գնացքի տակ ընկած ու մահացած 14-ամյա պատանու մահը նման կերպով մեկնաբանելն անբարոյականութուն է։ Այս դեպքում նման մեկնաբանություն տալը և տարբերակելը՝ արցախցի կամ հոկտեմբերյանցի, բոլորովին կապ չունի հումանիզմի հետ»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝ 14-ամյա արցախցի պատանու մահը մանիպուլացնելն անբարոյականություն է։

Մադաթյանը նաև նկատեց, որ մենք 8 տարի շարունակ Նիկոլ Փաշինայնի շնորհիվ և՛ երեխաների, և՛ կանանց հանդեպ ունենք շատ վատ մոտեցումներ։

«Մինչև Նիկոլ Փաշինյանը՝ մենք չենք էլ իմացել նախագահի կինն ով է։ Դա ամոթ է եղել։ Այսօր մենք դժոխային իրավիճակի մեջ ենք։ Ոչ մի բարոյական նորմեր չենք պահում։ Մենք լուրջ մաքրվելու անհրաժեշտություն ունենք։ Դրա միակ մեղավորը Նիկոլ Փաշինայնը և իր ընկերուհին են։ Քանի դեռ մենք շարժվում ենք նրանց բերած ատելությամբ, այնքան շատ բան կարող ենք կորցնել»,- եզրափակեց նա։


Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան