Ուղիղ եթեր

Օրակարգ․ Աննա Հակոբյանը նախընտրելի ընդդիմություն է ձևավորում․ Բենիամին Մաթևոսյան

Օրակարգ Արտաքին Ներքին 1 օր առաջ - 21:00 26-05-2025
Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Բենիամին Մաթևոսյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների, խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի և Ադրբեջանի պահանջների, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը 2026-ի գարնանը Երևանում անցկացնելու շարժառիթների, Արևմուտքի կողմից Փաշինյանին ցուցաբերվող աջակցության, ներքաղաքական զարգացումների, մասնավորապես իմպիչմենտնի գործընթացի, Աննա Հակոբյանի վերջին գրառումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Անդրադառնալով Աննա Հակոբյանի հայհոյախառն գրառումներին՝ Բենիամին Մաթևոսյանը համոզմունք հայտնեց, որ վերջինս ցանկալի ընդդիմություն է ձևավորում։ «Եթե Դուք տեսնեք՝ ում է Աննա Հակոբյանը թիրախավորում՝ բացառությամբ մեկ անձի, իմ մոտ կա տպավորություն, որ Աննա Հակոբյանը կրկնում է այն, ինչը անում էր Հանրապետականը՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ․ իրենք իրենց համար ձևավորում են նախընտրելի ընդդիմություն»։

Հարցին՝ որ գործչին նկատի ունի՝ քաղաքագետը պատասխանեց․ «Բացառությամբ Ռոբերտ Մարգարյանի հետ կապված գրառումներին, որովհետև էնտեղ իրենց համար ցավոտ հարցին է անդրադառնում՝ կոռուպցիայի հարցին, մնացած գրեթե բոլոր դեպքերում ես էստեղ ավելի շատ տեսնում եմ նախընտրելի ընդդիմություն ձևավորելու գործընթացին ուղղված քայլեր»։

Քաղաքագետը նկատեց նաև, որ Թուրքիայի եվ Ադրբեջանի համար Փաշինյանն աննկարագրելի նվեր է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:09 Պատմության ուսուցչուհու պատճառով երեխան ծեծի՞ է ենթարկվել․ Մերձավանի դպրոցի աշակերտը ներողություն խնդրեց
17:35 Պարեկները բռնել են Երևանում կանաչ դիմակով շրջող երիտասարդին
22:48 Գրիշայի արհեստանոցը՝ քաղաքի սրտում
22:30 Հավես չկա, զզվել ենք․ Բագրատ Սրբազանի պայքարին չեմ միանա․ հարցում
21:06 Բանկերը տրաքում են․ համացանցում քարոզում են բանկերից հանել բոլոր մեծ գումարները, իսկ ԿԲ-ն ի զորու չէ դա վերահսկել
12:20 Լարված իրավիճակ՝ Սարյան փողոցում. ինքնակամ շինությունն ապամոնտաժելիս քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
13:50 Սպասում են դժբախտ պատահար լինի. Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի առաջին փլուզման վրա աչք փակվեց, հաջորդեց երկրորդը
14:25 Հղի կինը երեխային գրկած է անցնում, որ կեղտաջուրը չընկնի․ Նոր Նորքում աղետ է
17:20 Վարդան Ղուկասյանին («Դոգ») մեղադրում են մանկապղծության մեջ․ Հրապարակ
22:36 Լիվերպուլում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան տուժшծներ