Աջակցությո՞ւն, թե՞ համընկնում․ 2026-ի ընտրություններից առաջ Երևանը կընդունի ԵՔՀ գագաթաժողովը
copy image url

Աջակցությո՞ւն, թե՞ համընկնում․ 2026-ի ընտրություններից առաջ Երևանը կընդունի ԵՔՀ գագաթաժողովը

Ներքին 4 օր առաջ - 14:45 26-05-2025
2026 թվականի գարնանը Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵԽՀ) 8-րդ գագաթնաժողովը։ Մինչ իշխանությունները դա ներկայացնում են որպես կարևոր դիվանագիտական ձեռքբերում, որոշ վերլուծաբաններ այն դիտարկում են քաղաքական խաղ։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ։

«Նախ՝ այդ ԵԽՀ գագաթնաժողովը ամեն տարի ինչ-որ երկրում անցկացվում է։ Կարող էր Հայաստանում, օրինակ, անցկացվել 2030 թվականին, բայց որոշել են հենց մյուս տարի անցկացնել՝ հաշվի առնելով ընտրական պրոցեսը Հայաստանում», — նշեց Բոզոյանը։

Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, գագաթնաժողովի կազմակերպիչները փորձում են նպաստավոր միջավայր ձևավորել գործող իշխանության համար։

«Լրացուցիչ ֆորա են ուզում տալ Փաշինյանին, ինչը ցույց է տալիս, որ այն միջազգային շրջանակները, ովքեր խոսում են արդար, թափանցիկ, մրցակցային միջավայրի մասին, իրականում չեն ապահովում հենց այդ միջավայրը», - ընդգծեց քաղաքագետը։

Բոզոյանի դիտարկմամբ՝ նման փորձեր նախկինում էլ են եղել․
«Նրանք նույնը արեցին Ռումինիայում, Մոլդովայում։ Այսինքն՝ Արևմուտքը ապահովում է ամեն պայման՝ Փաշինյանի ընտրվելու համար», - հիշեցրեց նա։

Ըստ քաղաքագետի՝ նման միջազգային միջոցառումները երբեմն ծառայեցնում են նաև ներքաղաքական նպատակների.
«Փորձում են ապահովել միջավայր, որում Փաշինյանը կկարողանա ազդել հասարակական տրամադրությունների վրա։ Հայ հասարակական քաղքենի միջավայրում այդ արարքը կարող է ընկալվել որպես հերոսություն կամ որպես հայ-եվրոպական լավ հարաբերությունների սկիզբ», - նշեց Բոզոյանը։

Այնուամենայնիվ, նա կարծում է, որ իրականում որևէ արտասովոր բան տեղի չի ունենում․
«Այդ միջոցառումը մեկ է պետք է անցկացվեր, ուղղակի պետք էր հարմար պահ»,- ամփոփեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Չնայած, որ գագաթնաժողովի անցկացման համար շատ ժամանակ կա, ամեն դեպքում քաղաքական շեշտադրումները արդեն սկսել են ձևավորվել։ Իսկ թե որքանով այն կազդի Հայաստանում ընտրական դինամիկայի վրա, դեռ ժամանակը ցույց կտա։

Ք․ Սահակյան

Ամենից շատ դիտված

13:28 Դիշովկեն իսան չի դառնա․ Նինա Կարապետյանց
23:55 Ապշում եմ, որ հոգևորականները մոմավառության համար արդարանում են 150 հազար մարդու ընտանեկան մոմերը հանգցրած վարչախմբի առաջ
18:44 Երեխաների վաճառքի գործը և Ռիտա Սարգսյանի անվան հիշատակումները. մոռացված քրեական պատմություն
15:49 Մայր Աթոռը պետք է դատի տա․ կոնկրետ մեղադրանք է հնչել․ Բագրատ Սրբազան
12:20 Եթե ժամերի ընթացքում Եկեղեցին չբանադրի և չնզովի այս զույգին, ուրեմն ընդունում է ասվածը․ Նաիրա Զոհրաբյան
22:49 Մանկության երազանքից մինչև երաժշտական ստուդիա
22:09 Արցախը քեշով տվեց, 5000 կյանք տարավ, Հայրենիքը դարձրեց լափաման, հիմա էլ մեր հավատն է պղծում և մնում հանդուրժված
15:23 Ամեն մեկին թվում է, թե ինքը մտքի տիտան է․ Աննա Հակոբյանը «դոսյե» է հավաքել
21:58 Ուժգին քամու հարվածից վնասվածքով ծնված փոքրիկը դուրս է գրվել ԲԿ-ից
23:31 Նիկոլ Փաշինյանը կհեռացվի ժողովրդի կամքով. Էդգար Ղազարյան