Ներքին 1 տարի առաջ - 15:28 23-05-2025

Սարքոցի՞ էր․ «222 lava»-ի միջոցով հայ բլոգերների վախն են «բռնել»

Ամիսներ առաջ ինֆլյուենսեր-բլոգեր «222 lava»-ն տիկտոկյան իր ալիքում հրապարակած տեսանյութում հայտնել էր, որ ՊԵԿ-ն իրեն 109 մլն դրամի չափով վարչական տուգանքի է ենթարկել:

«Հարկային դաշտը վերջը 222 lava-ին էլ հասավ՝ 109 մլն դրամի վարչական տուգանքի չափով:

Որ նման գումարներ եք ուղարկում, մտածո՞ւմ եք, որ մարդ կարող է բացի և ինֆարկտ ստանա, ո՞վ է պատասխան տալու: Գիտեմ, որ դուք հաճույք եք ստանում մեծ եկամուտ ստացող մարդուն նվաստացնելուց, բայց իմ դեպքում չպետք է այդպես լինի, ես բիզնեսմեն չեմ: Եկել եք ինձ, որ ո՛չ բիզնես ունեմ, ո՛չ առքուվաճառքի գործարք եմ անում, ո՛չ գովազդ եմ անում, տուգանո՞ւմ եք»,- տեսանյութում ասել էր «222 lava»-ն:

Ամիսներ են անցել, բլոգերն այլևս չի շահարկում թեման, սակայն հայ բլոգերների, ինչպես նաև այլոց շրջանում խոսակցություններ են տարածվել, որ «222 lava»-ի տուգանքն ամենևին էլ իրական չէր․ գաղտնիք չէ, որ «222 lava»-ն մտերիմ հարաբերություններ ունի Փաշինյանների ընտանիքի հետ։ Պտտվող շշուկների համաձայն, «222 lava»-ի միջոցով «բռնել» են մյուս բլոգերների վախը․ դեպքից կարճ ժամանակ անց բոլորն իրենց անուններով ԱՁ կամ ՍՊԸ են բացել։

Օգտատերերի աչքից չի վրիպել նաև այն հանգամանքը, որ նման մեծ տուգանքից հետո «222 lava»-ի կյանքում տպավորություն է, թե ոչինչ էլ չի փոխվել, ինչը ևս կասկածի հերթական առիթն է դարձել շատերի համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում