Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 10:51 23-05-2025

Գրիբոյեդով գյուղի բնակիչները մտահոգ են. գյուղի ջրատարը դարձել է ճահճուտ ու սահմանազատված չէ. shamshyan.com

Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի Գրիբոյեդով վարչական բնակավայրի բնակիչները մտահոգ են. գյուղի մի քանի փողոցներով անցնող ջրատարը դարձել է ճահիճ, սահմանազատված չէ պաշտպանիչ արգելապատնեշներով, գարշահոտն անտանելի է:

«Սովետական տաիներին գյուղում էդ խնդիրը չկար, հատուկ մասնագետներ կային, որ գալիս, մաքրում էին, ջուրն էլ, ճիշտն ասած, զուլալ էր, նույնիսկ ձկներ կային: ԽՍՀՄ փլուզումից հետո, որ ասում են, շունը տիրոջ չճանաչեց, լրիվ էդ վիճակն ա:

Ոչ մի պատկան կառույց հանձն չի առնում դրա դեմն առնել:
Եղեգները էնքան են աճել, որ շատ տեղերում ստեղծվել է ճահիճ ու դրա հոտը խեղդում է:

Մի քանի փողոցներում անգամ չկան պատշպանիչ երկաթե արգելապատնեշներ: Ում ասես՝ դիմել ենք, նույնիսկ տարիներ առաջ ողբերգական դեպք է արձանագրվել գյուղում, երեխան անզգուշաբար ընկել էր ջրատարի մեջ ու ընկնելու վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա երեխայի մարմինը հայտնաբերվեց:

Հիմա խնդրում ենք Կառավարությանը՝ հանձինս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, որպեսզի մի բան անեն, էս խնդիրը լուծեն, տեղադրվեն պաշտպանիչ երկաթե արգելապատնեշներ՝ հատուկ փարոսիկներով, որ գիշերային ժամերին, երբ ավտոմեքենաները անցնեն, դրա լույսը առկայծի, ու ամենակարևորներից մեկը նաև այն է, որպեսզի Կառավարությունը հանձնարարի Ջրային պետական կոմիտեին, քանի որ մեր տեղեկություններով՝ դա պետք է անեն նրանք և ջրառը:

Խնդրում ենք, որպեսզի ընդառաջեն ողջ գյուղին, հակառակ դեպքում մի օր էլ չգիտես ինչ կլինի, իսկ այս վերջերս ավելի շատ ենք անհանգստանում՝ հաշվի առնելով Մարմարիկի հայտնի դեպքը, ինչի հետևանքով մինչև այժմ 2-ամյա տղային որոնում են», - նշում էին բնակիչները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք