Ներքին 1 տարի առաջ - 21:18 22-05-2025

ԱԺ նախագահ է ընտրվել Աշոտ Դանիելյանը

Արցախի խորհրդարանի նիստում Բաքվում գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանի փոխարեն ԱԺ նախագահ է ընտրվել պատգամավոր Աշոտ Դանիելյանը:

ԱԺ նիստին մասնակցել են բոլոր 5 խմբակցությունները, 28 պատգամավոր, նա ընտրվել է միաձայն:

Աշոտ Դանիելյանը բազմիցս հանդես է եկել հրապարակային ելույթներով՝ ծանր քննադատության ենթարկելով իշխանության քաղաքականությունն Արցախի հարցում:

Արցախի ԱԺ խոսնակի ժ/պ Գագիկ Բաղունցը, ըստ հայտնի տեղեկությունների, շարունակելու է փոխնախագահի պարտականությունները: